Հրդեհ Լոռի Բերդ գյուղում


Հրդեհ Լոռի Բերդ գյուղում
Հունվար 20 10:50 2018

Հունվարի 20-ին, ժամը 03:11-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Լոռի Բերդ գյուղում այրվում է տուն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է Թումանյան փողոցի տներից մեկի բակում գտնվող անասնագոմի փայտյա առաստաղը (մոտ 50 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:24-ին, մարվել՝ 04:25-ին: Այրվել է առաստաղից մոտ 25 քմ հատված: