Հանրապետության որոշ ավտոճանապարհներին ձյուն և մառախուղ է


Հանրապետության որոշ ավտոճանապարհներին ձյուն և մառախուղ է
Հունվար 20 10:10 2018

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 20-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Գավառի, Մարտունու, Սիսիանի, Գորիսի և Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Բքի և անբավարար տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է:

Մեղրու և Սիսիանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-70 մետր:

Քեթիի և Ջաջուռի լեռնանցքներում բուք է:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: