Երևանում բախվել են BMW X5-ը, Օpel-ը, Toyota Land Cruiser-ն ու Toyota Camry-ն. կան վիրավորներ


Երևանում բախվել են BMW X5-ը, Օpel-ը, Toyota Land Cruiser-ն ու Toyota Camry-ն. կան վիրավորներ
Հունվար 20 00:33 2018

Հունվարի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:40-ի սահմաններում Բաղրամյան պողոտայի 53 շենքի դիմաց բախվել են BMW X5 մակնիշի 55 ՍՍ 009 համարանիշի և Օpel մակնիշի 34 TM 540 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ:

Shamshyan.com-ը հայտնում է, որ բախումից հետո Օpel-ը բախվել է Toyota Land Cruiser 001 CC 02 համարանիշի ավտոմեքենային, վերջինն էլ բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Toyota Camry մակնիշի 77 MR 770 համարանիշի ավտոմեքենային:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը:

Օպերատիվ են գործել նաև Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խմբերը:

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի պետ Ալբերտ Նազարյանին, որտեղից ժամանել է ավագ հետաքննիչ Անդրանիկ Իսախանյանը:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Opel-ի վարորդը, ով չթույլատրելի հատվածով շրջադարձ է կատարել, ստեղծել վթարային իրավիճակ, ինչից հետո տեղի է ունեցել բախումը:

Հետաքննիչ Ա. Իսախանյանի հանձնարարականով մեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:



loading...