Ոսկե կանոններ՝ ձեր կյանք գումար բերելու համար


Ոսկե կանոններ՝ ձեր կյանք գումար բերելու համար
Հունվար 19 23:10 2018

«Այնտեղ հեղափոխություն է»,- վերադառնալով ասաց սպասուհին։

– Ինչքան հետաքրքիր է,- ասաց կոմսուհին,- իմ պապը ևս ցանկանում էր հեղափոխություն անել։ Իսկ ի՞նչ են ուզում այս հեղափոխականները։

– Նրանք ուզում են, որ հարուստներ չլինեն։

– Ինչ ափսոս,- ասաց կոմսուհին,- իսկ իմ պապիկն այնքան էր ցանկանում, որ աղքատներ չլինեն։

Այս հոդվածը գրելու ցանկությունն առաջացավ այն բանից հետո, երբ իմ փորձառու համակարգիչը, որը գնել էի ֆինանսիստ ընկերոջս նվիրած գումարով, հրաժարվեց wifi գտնել Սանկտ Պետերբուրգի հյուրանոցներից մեկում։ Ոչ մի խելամիտ բացատրություն չկար, քանի որ wifi չէր գտնվում նույնիսկ ընդունարանի մոտակայքում, որտեղ դրված էր սարքը։ Դրա փոխարեն, երբ համակարգիչը դրվեց առանձին աշխատասենյակ ունեցող համարի աշխատասեղանին, wifi-ը միանգամից գտնվեց։ Շնորհակալություն ֆինանսիստ ընկերոջս։ Նրա գումարներն ինձ սովորեցնում են երկար ապրել։

Թեուն Մարեզը մի անգամ գրել է. «Բնակարանն արտահայտում է մարդու աշխարհայացքը»։ Իմ կարծիքով՝ եթե մարդն ապրում է մի սենյակում, այնտեղ հյուրեր ընդունում և աշխատում, դա մանկական սենյակ է։ Եթե հյուրերին ընդունում են խոհանոցում, ամենայն հավանականությամբ, դա խոհարար մարդ է։ Դա ոչ լավ է, ոչ վատ։ Պարզապես բնակարանն արտահայտում է աշխարհայացքը։ Իհարկե, կարելի է հիշել նաև կուսակրոններին։ Ես խոսում էի վանահայրերից մեկի հետ։ «Կուսակրոնի խուցը գերեզման է։ Դրանում ոչ մի ավելորդ բան չպիտի լինի։ Բնակարանն արտահայտում է աշխարհայացքը»,- ասաց նա։

Ես չեմ սիրում ինքնաթիռներ, որոնցում բիզնես դասը բացակայում է։ Եվ կարևոր չէ, որ ես էկոնոմ դասի տոմս եմ գնում։ Բայց ես հասկանում եմ, որ իրենց հարմարավետության համար վճարած քաղաքացիները միաժամանակ վճարում են նաև իմ անվտանգության համար։ Շնորհակալություն նրանց։ Կարծում եմ՝ օրինակները բավական են։ Հիշում եմ տուրիստական գործակալություններից մեկի գովազդը. «Եթե 3 տոկոսանոց զեղչ խնդրեք, մենք կդադարենք ձեզ սուրճ առաջարկել, եթե դուք 5 տոկոս զեղչ խնդրեք, մենք կդադարենք ժպտալ ձեզ համար, իսկ 10 տոկոսի դեպքում մենք կթողնենք միայն մեկ աշխատակցի, իսկ մյուսներին կհեռացնենք աշխատանքից, և մեզ մոտ հերթ կսկսվի, իսկ 20 տոկոսի դեպքում մենք կփակենք գրասենյակը և կսկսենք համացանցով աշխատել։ Եվ վերջապես, եթե 50 տոկոս զեղչ եք ուզում, մեր աշխատանքը կատարեք մեր փոխարեն»։

Գումարը հասարակության արյունն է։ Այն օրգանները, ուր քիչ է արյուն մուտք գործում, սկսում են ավելի վատ աշխատել և ի վերջո մահանում են։ Եթե արյուն շատ է հասնում, արնազեղում է տեղի ունենում, և օրգանը փչանում է։

Խնայողները ձգտում են սեղմել հասարակության անոթները, փոխանակ հասկանան, թե ինչու չեն կարողանում դուրս գալ մանկական սենյակից և տանն աշխատասենյակ կառուցել, որպեսզի սկսեն ինչ-որ բան անել։ Նա, ով խնայողության ճանապարհն է ընտրում, մնալու են մանկական սենյակում։ Ավելի լավ է միանգամից խուց-գերեզման գնալ, ինչը նախընտրում են անել շատ ազնիվ վանականներ։

Նա, ով ցանկանում է քիչ վճարել, բայց շատ ստանալ, կա՛մ չի գնահատում այն, ինչ պատրաստվում է ստանալ, կա՛մ ձգտում է գիտակցաբար խաբել՝ էներգիայի փոխանակման սկզբունքները խախտելով։ Նա, ով գրոշների դիմաց ինչ-որ արժեքավոր բան է տալիս, կա՛մ չի գնահատում այն, ինչ ունի, կա՛մ չի հավատում Աստծուն։



loading...