Հենրիխ Մխիթարյանի հնարավոր տրանսֆերի մասին նորությունները


Հենրիխ Մխիթարյանի հնարավոր տրանսֆերի մասին նորությունները
Հունվար 19 23:00 2018

«ArmSport.am»-ն իր ընթերցողներին է ներկայացնում տրանսֆերային վերջին թարմացումները հայ ֆուտբոլիստի տեղափոխության հետ կապված.

21:24. «Express»-ը հայտնում է, որ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդում» անցկացրած վերջին մարզումից հետո հրաժեշտ է տվել թիմակիցներին և չի կարողացել զսպել արցունքները:

21:04. Youtube-ում տեսանյութեր են հայտնվում, որոնք «բարի գալուստ» են մաղթում Հենրիխ Մխիթարյանին «Արսենալում»: Տեսանյութերից մեկում ներկայացված է Մխիթարյանի ուժը` «FIFA» ֆուտբոլային սիմուլյատորի բոլոր թողարկումներում և թարմացումներում:

 

20:00. «The Telegraph»-ը եզրակացնում է, որ Հենրիխ Մխիթարյանն «Արսենալում» հանդես է գալու Ալեքսիս Սանչեսի դիրքում` հարձակման ձախ եզրում:

 

18:11. «Sky Sports»-ի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ Սանչեսի տեղափոխությունը կայացած է և այժմ հերթը Մխիթարյանինն է, ով պետք է համաձայնության հասնի «Արսենալի» հետ:

 

17:43 «Տեղյակ չեմ, թե արդյոք Սանչեսի տեղափոխությունը կախված է Մխիթարյանից: Մարդիկ մտածում են, որ բանակցությունների ժամանակ մարզիչները մեծ դեր են խաղում, սակայն ես հանգիստ սպասում եմ նորությունների, ոչ ավելին»-,ասել է Մոուրինյուն մամուլի ասուլիսի ժամանակ:

17:28 «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն «Բարնլիի» հետ խաղից առաջ մամուլի ասուլիս է տալիս, որտեղ խոսել է նաև Սանչեսի ու Մխիթարյանի տեղափոխության մասին.

«Այս պահին Սանչեսն «Արսենալի» խաղացող է, իսկ Մխիթարյանը դեռևս ոչ մի տեղ չի գնում: Ցանկանում եմ կենտրոնանալ վաղվա խաղի վրա:

Մխիթարյանը չի լինի թիմի հայտացուցակում, սակայն գտնվում է լավ մարզավիճակում, ինչպես մյուսները»,- ասել է Մոուրինյուն:

16:00. «BBC»-ի լրագրող Դևիդ Օրնսթեյնը «Թվիթերում» գրառում է կատարել` հայտնելով, որ այսօր Սանչես-Մխիթարյան փոխանակման շուրջ որևէ զարգացում պետք չէ ակնկալել.

«Այսօր Ալեքսիսի և Մխիթարյանի վերաբերյալ որևէ իրադարձություն չի սպասվում: Դեռ պետք է համաձայնության գալ, քանի որ Մխիթարյանի գործարքի հարցում որևէ առաջընթաց չկա: «Արսենալը» հույս ունի, որ կավելացվի նաև Օբամեյանգը: Բանակցությունները շարունակվում են: Մալկոմի հետ ամեն ինչ վերջացած է. բանակցություններ եղել են, բայց արդյունքում ֆուտբոլիստին չափազանց անփորձ են համարել»:

 


David Ornstein

@bbcsport_david
No developments expected today on Sanchez/Mkhitaryan. Still work to do as currently Mkhitaryan deal hasn't moved on & could yet go either way. Arsenal hopeful on that + Aubameyang. Talks continue. Malcom off - meetings held but eventually deemed too inexperienced #AFC #MUFC #BVB

15:20 - 19 янв. 2018 г.
407 407 ответов 3 225 3 225 Ретвитов 3 999 3 999 отметок «Нравится»
Информация о рекламе в Твиттере и конфиденциальность
15:25. «Goal.com»-ի հավաստմամբ Մխիթարյանն ու «Բորուսիայի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը վերջնականապես համաձայնեցրել են անձնական պայմանագրի կետերը «Արսենալի» հետ: Սանչեսի տեղափոխության մասին էլ սպասվում է` պաշտոնապես կհայտարարվի այսօր:

15:19 «Evening Standard»-ի լրագրող Ջեյմս Օլեյը նշում է, որ Մխիթարյանն այսօր չի հասցնի բուժզննում անցնել «Արսենալի» համար և տեղափոխությունն, ամենայն հավանականությամբ, այսօր տեղի չի ունենա:

Կիսապաշտպանը դեռևս Մանչեսթերում է և ժամանել է թիմի մարզմանը: Սանչեսի տեղափոխության մասին նույնպես կարող է հայտարարվել վաղը :

14:25. «Sky Sports»-ի հավաստմամբ Մխիթարյանն այսօր ժամանել է «Մանչեսթեր Յունայթեդի» Քերինգթոն մարզաբազա:

 

 

 

 

13:45. «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտնել է, որ լոնդոնյան ակումբի երկրպագուները համակերպվել են Սանչեսի տեղափոխության հետ: Նա նաև նշել է, որ այս տրանսֆերին համակերպվելն այնքան էլ ծանր չի լինի, քանի որ այն փոխանակում կլինի.

«Սա միակողմանի տրանսֆեր չի լինի, կլինի փոխանակում: Մենք կստանանք մեկ այլ ֆուտբոլիստի, որը կարծում եմ` կարող է փոխարինել Սանչեսին»:

12:00. Գերմանական ZDF հեռուստաընկերությունը հայտնում է, որ ՄՅՈւ-ի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի և Դորտմունդի «Բորուսիայի» գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի տրանսֆերներն «Արսենալ» արդեն ավարտված են: Մնում է սպասել պաշտոնական հաստատմանը:

11:29. «Manchester Evening News»-ը գրում է, որ մանկունացիները մտադիր են այսօր` մինչև կեսօր, վերջնականապես ձևակերպել 29-ամյա չիլիացու տրանսֆերը, որպեսզի հասցնեն ֆուտբոլիստին հայտավորել ԱՊԼ-ի` հունվարի 20-ին «Բերնլիի» հետ կայանալիք խաղին:

Չիլիացու տրանսֆերի հանգուցալուծումը, կարծես, մոտ է, իսկ մենք շարունակում ենք հետևել Հենրիխ Մխիթարյանի հնարավոր տրանսֆերի վերաբերյալ թարմացումներին:

19.01.2018/ 01:49 «Express»-ը գրում է, որ Ալեքսիս Սանչեսը դեռևս Լոնդոնում է, որտեղ սպասում է, թե վերջապես երբ համաձայնության կգան «Արսենալն» ու Հենրիխ Մխիթարյանը:

Մինչև այդ, չիլիացուն դպրոցականները տեսել են Լոնդոնում գտնվող վարսահարդարման սրահներից մեկի մոտ և հարցրել են, թե նա տեղափոխվելո՞ւ է «Մանչեսթեր Յունայթեդ» : Ֆուտբոլիստը ոչինչ չի պատասխանել և շարունակել է լուռ լուսանկարվել երկրպագուների հետ: Տեսանյութն՝ այստեղ:

22:54 Մարզական լրագրող Խոսե Ալվարես Հայան գրում է, որ Սանչեսի` «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությունը կայանալու է անկախ ամեն ինչից: Չիլիացու տրանսֆերին խանգարող միակ հանգամանքը Հենրիխ Մխիթարյանն է, ով չի կարողանում համաձայնության գալ «Արսենալի» հետ:

Խոսե Ալվարես Հայան նշում է, որ եթե նույնիսկ Մխիթարյանը չհամաձայնվի փոխել ակումբային գրանցումը, ապա Սանչեսը կտեղափոխվի «կարմիր սատանաների» կազմ մեծ գումարի դեպքում: 29-ամյա խաղացողն առաջիկա ժամերին կմեկնի Մանչեսթեր` բուժզննում անցնելու համար:

21:54 Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր Մխիթարյանը «Instagram»-ի իր էջում մարզումային լուսանկար էր հրապարակել:

Լուսանկարի մեկնաբանություններում «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները խնդրել են հայ ֆուտբոլիստին չհեռանալ ակումբից.

 

20:33 Մարզական լրագրող Մաքս Կարդենասը հայտնում է, որ Սանչեսի ընտանիքն ու ընկերներն արդեն Մանչեսթերում են, որտեղ սպասում են իրադարձությունների հետագա զարգացմամը: Ֆուտբոլիստն իր գործակալի հետ դեռևս Լոնդոնում է:

 

20:01 Մանչեսթերում գտնվող «Adidas»-ի խանութում սկսել են վաճառել «Արսենալի» հարձակվող Ալեքսիս Սանչեսի անվամբ «Մանչեսթեր Յունայթեդի» 7 համարի խաղաշապիկներ:

Այս մասին հայտնում է «Express»-ը: Հիշեցնենք, որ Սանչեսի տեղափոխությունը «կարմիր սատանաների» կազմ կկայանա միայն այն դեպքում, երբ հակառակ ուղղությամբ տեղի ունենա Մխիթարյանի տրանսֆերը:

 

19:51 «Արսենալի» կիսապաշտպան Գրանիտ Ջական ուրախությամբ կընդունի Մխիթարյանին «զինագործների» կազմում.

«Ես նրան ճանաչում եմ Բունդեսլիգայից և մի քանի անգամ խաղացել եմ նրա դեմ Պրեմիեր լիգայի շրջանակում: Նա հիանալի ֆուտբոլիստ է` մի շարք բարձր որակներով:

Ուրախ կլինեմ նրա հետ խաղալ նույն թիմում, սակայն ավելին ասել չեմ կարող: Չգիտեմ, թե իրականում ճիշտ են այս խոսակցությունները և ինչ կլինի ապագայում»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է «Independent»-ը:

19:25 «Արսենալի» նախկին կիսապաշտպան Էմանուել Պետին կարծում է, որ Մխիթարյանն անհրաժեշտ չէ լոնդոնյան ակումբին.

«Նա չընտելացավ «Մանչեսթեր Յունայթեդի» խաղին: Կարծում եմ, որ նա չունի հաղթողի մտածելակերպ: Հաճախ նա ինձ հիշեցնում է Մեսութ Օզիլին: Դու պետք է նրան ճնշման տակ պահես, որպեսզի ցույց տա իր հաղթողի բնավորությունը և լավագույն որակները:

Իհարկե, նա իսկական պրոֆեսիոնալ է, սակայն կարծում եմ, որ չի համապատասխանում «Արսենալին»: Նրանց այլ դիրքի խաղացողներ են պետք»,- Պետիի խոսքերը մեջբերում է «Express»-ը:

18:55. «Dailystar»-ը գրում է, որ Մխիթարյանի երկու սիրելի համարները «Արսենալում» զբաղված են: 10 համարով հանդես է գալիս Ջեք Ուիլշերը, իսկ 22 համարը, որն այժմ նա կրում է «Մանչեսթեր Յունայթեդում», պատկանում է Ջեֆ Ռեինե Ադելայդեին:

Լրատվամիջոցը գրում է, որ հայ կիսապաշտպանը կարող է վերցնել 14 համարը, որով հանդես էր գալիս Թեո Ուոլքոտը: Լոնդոնյան ակումբում ազատ է նաև 15 համարի խաղաշապիկը, որը պատկանում էր Ալեքս Օքսելյդ-Չեմբերլենին: Սանչեսի հետ փոխանակումից հետո «զինագործների» թիմում ազատ է լինելու նաև 7 համարը:

17:15. Նույն լուսանկարն «Instagram»-ի իր էջում հրապարակել է նաև Հենրիխ Մխիթարյանն ու գրել է.

«Ուրախ ժամանց այսօրվա մարզմանը».

 

16:45. «Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի հարձակվող Անտոնի Մարսիալը քիչ առաջ «Instagram»-ի իր էջում Հենրիխ Մխիթարյանի մասնակցությամբ մարզումային լուսանկար է հրապարակել և այն մակագրել հետևյալ կերպ.

«Հաղթող թիմ»:

Հայ ֆուտբոլիստը հավանել է լուսանկարը:

 

16:17. «London Evening Standard»-ը գրում է, որ Հայաստանի ազգային հավաքականի ավագը կդառնա «Արսենալի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը` շաբաթական 175 հազար ֆունտ սթեռլինգ աշխատավարձով:

Չնայած` աշխատավարձի վերջնական չափը դեռ պետք է հաստատվի, ամեն դեպքում, «զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն այսօր հայտարարել է, որ իրեն դուր է գալիս Մխիթարյանի խաղը և որ նրա ֆինանսական պահանջներն ու աշխատավարձը չեն կարող տրանսֆերի համար խոչընդոտ հանդիսանալ:

16:06. Իտալացի հայտնի լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն հայտնում է, որ Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան արդեն Լոնդոնում է և փորձում է ավարտին հասցնել հայ ֆուտբոլիստի տեղափոխությունն «Արսենալ»:

Դի Մարցիոյի խոսքով տրանսֆերի պաշտոնական հաստատումն ընդամենը ժամերի հարց է:

15:50. Բրիտանական «Express» պարբերականն անտարբեր չի կարողացել անցնել Մխիթարյանի այսօրվա լուսանկարների կողքով: Պարբերականի վարկածով, ՄՅՈւ-ի «Քերինգթոն» մարզաբազայից տուն ուղևորվելիս հայ ֆուտբոլիսը ճնշված տեսք է ունեցել, աչքերն էլ թաց են եղել.

«28-ամյա կիսապաշտպանն այսօր առավոտյան, կարծես, արցունքոտ աչքերով է լքել «Քերինգթոնը»: Ֆուտբոլիստին ճնշում է նաև այն, որ շատերի կարծիքով ակումբում ինքն ատելի անձնավորություն կդառնա, եթե խափանի Սանչեսի` «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությունը»,- գրում է հոդվածագիրը:

 

15:10. Չիլիացի լրագրող Ֆաբիան Մորալեսը «Թվիթերի» իր միկրոբլոգում ուշագրավ հրապարակում է կատարել այն մասին, որ «Մանչեսթեր Յունայթեդը» մասնավոր ինքնաթիռ է պատրաստել թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին Լոնդոն ճանապարհելու, և այնուհետև Ալեքսիս Սանչեսին Մանչեսթեր բերելու համար:

 

«Manchester Evening News»-ն էլ գրում է, որ Մխիթարյանին այսօր առավոտյան տեսել են ՄՅՈւ-ի «Քերինգթոն» մարզաբազայում.

 


15:00. «Standard»-ի լրագրող Ջեյմս Օլին նոր մանրամասներ է ներկայացրել Ալեքսիս-Մխիթարյան փոխանակման հետ կապված: Աղբյուրի փոխանցմամբ, «Արսենալը» Սանչեսի դիմաց բացի Մխիթարյանից ցանկանում է նաև 10 մլն ֆունտ ստանալ «Մանչեսթեր Յունայթեդից»: Մանկունիացիները ցանկանում են միայն փոխանակում: Բանակցությունները շարունակվում են:

14:50. Միջազգային մարզական մամուլի ուշադրության կենտրոնում Սանչես-Մխիթարյան հավանական փոխանակումն է, իսկ քիչ առաջ չիլիացին «Instagram»-ի էջից հեռացրել է այն փաստը, որ ինքը հանդիսանում է «Արսենալի» ֆուտբոլիստ:

 

14:00. Բրիտանական հեղինակավոր «Independent» պարբերականը գրում է, որ Մխիթարյանը կարող է արդեն շաբաթ` հունվարի 20-ին իր նորամուտը նշել «Արսենալի» կազմում: Այդ օրը «զինագործներն» ԱՊԼ-ի հերթական տուրի շրջանակում սեփական հարկի տակ կընդունեն «Քրիսթալ Փելասին»:

13:14. «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հաստատեց, որ Սանչես-Մխիթարյան փոխանակումը մոտ է իրականալուն:

«Զինագործների» ֆրանսիացի գլխավոր մարզիչը նաև նշեց, որ իրեն դուր է գալիս հայ ֆուտբոլիստի խաղը, և որ նրա ֆինանսական պահանջները չեն կարող խոչընդոտել տրանսֆերի կայացմանը:

«Փոխանակումը կարող է տեղի ունենալ առաջիկա 24 ժամվա ընթացքում: Բայց այն նաև կարող է տեղի չունենալ: Ես արդեն 30 տարի` աշխատում եմ տրանսֆերային շուկայում, և այստեղ ցանկացած պահի կարող է ինչ-որ բան փոխվել: Ոչինչ երաշխավորված չէ»,- նշեց մանսագետը:

 

11:00. Բրիտանական մամուլում տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ Մխիթարյանն իր գործակալ Մինո Ռայոլայի հետ արդեն ժամանել է Լոնդոն: Հաղորդվում է, որ հայ ֆուտբոլիստը հրաժեշտ է տվել թիմակիցներին ու արդեն այսօր կարող է կնքել պայմանագիրն «Արսենալի» հետ:

 

 

10:37. Երեկ գիշերվանից «Transfer news»-ը «Թվիթերի» իր միկրոբլոգում հայտնեց, որ Մխիթարյանը համաձայնեցրել է պայմանագրի պայմաններն «Արսենալի» հետ և որ «զինագործների» կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսի հետ փոխանակումը շատ մոտ է:

Աղբյուրի տեղեկություններով, Մխիթարյանն «Արսենալի» հետ 4 տարվա պայմանագրի շուրջ է համաձայնության եկել, իսկ նրա աշխատավարձը կկազմի շաբաթական 130 հազար ֆունտ սթեռլինգ` գումարած բոնուսները: Այս կերպ, հայ ֆուտբոլիստը պետք է դառնա «զինագործների» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը: