Մխիթարյանն արդեն հրաժեշտ է տվել «Մանչեսթեր Յունակթեդ»-ի ֆուտբոլիստներին


Մխիթարյանն արդեն հրաժեշտ է տվել «Մանչեսթեր Յունակթեդ»-ի ֆուտբոլիստներին
Հունվար 19 21:52 2018

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը գրեթե ավարտված է: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:

Նշվում է, որ Մխիթարյանն արդեն հրաժեշտ է տվել «Մանչեսթեր Յունակթեդ»-ի ֆուտբոլիստներին: Պարբերականի տվյալներով Հենրիխ Մխիթարյանը խաղընկերներին հրաժեշտ տալու պահին չի կարողացել զսպել արցունքները:

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանի տեղափոխությունն «Արսենալ» ներառված է Լոնդոնը ներկայացնող թիմի հարձակվող Ալեքսիս Սանչեսի` «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխության գործարքում: