Հայաստանում ավելի լավ է, քան Շվեյցարիայում. «Կոմսոմոլսկայա պրավդա»


Հայաստանում ավելի լավ է, քան Շվեյցարիայում. «Կոմսոմոլսկայա պրավդա»
Հունվար 19 19:39 2018

«Կոմսոմոլսկայա պրավդա. Վորոնեժ» թերթը  անդրադարձել է Հայաստանին:Նյութը գրվել է մեր երկիր կատարած ուղևորության արդյունքում:

Հեղինակը գրում է, որ հնագույն երկիր կատարած ուղևորությունն անմոռանալի են դարձնում հեքիաթային վայրերը, տաք կլիման, տեղի խոհանոցն ու բարեսիրտ մարդիկ, որոնք խոսում ու հասկանում են ռուսերեն:

«Հայաստանում ավելի լավ է, քան Շվեյցարիայում: Առաջին վայրը, որ ձմռանը Հայաստան եկած զբոսաշրջիկը պետք է այցելի, Ծաղկաձորն է: Հանգստի այս կենտրոնն ամենամեծն ու հայտնին է երկրում»,-նշվում է անդրադարձում:

Հեղինակը  նաև խորհուրդ է տալիս զբոսաշրջիկներին լինել Կովկասի գոհար համարվող Սևանալճում, Գառնի հեթանոսական տաճարում, քարանձավափոր Գեղարդի վանքում, Երևանի կոնյակի գործարանում, ինչպես նաև ուսումնասիրել Երևանի տեսարժան վայրերը՝ այդ թվում նաև «Մեգերյան կարպետ» գորգագործական ֆաբրիկան: