ՀՀ 4-րդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի ունեցվածքն ու անհայտ եկամուտը


ՀՀ 4-րդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի ունեցվածքն ու անհայտ եկամուտը
Հունվար 19 19:14 2018

Հայկական ժամանակը գրում է.Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը, որը Հայաստանի նախագահի ՀՀԿ թեկնածուն է, տարիներ շարունակ թաքցրել է իր կարողությունն ու եկամուտները:

ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում Արմեն Սարգսյանի հայտարարագրերը թերի են ներկայացված, չկա որևէ նշում նրա աշխատավարձի մասին: 2013 թվականին, երբ Սարգսյանը նշանակվել է դեսպանի պաշտոնում, հայտարարագրել է 3 առանձնատուն, 2 բնակարան: Նշանակվելու օրվա դրությամբ ունեցել է 8 միլիոն եվրո: 2014 թվականին 70 հազար ֆունտ ստերլինգով ձեռք է բերել Range Rover մակնիշի ավտոմեքենա: 2015 թվականին Արմեն Սարգսյանի դրամական միջոցները նվազել են՝ դառնալով 6.1 միլիոն եվրո: 2016 թվականին այդ գումարը կրկին նվազել է՝ դառնալով 5.7 միլիոն եվրո:

Արմեն Սարգսյանի կինը՝ Նունե Սարգսյանը, 2013-ից մինչև 2016 թվականը հայտարարագրել է միայն դրամական միջոցները: Ըստ այդմ՝ Նունե Սարգսյանի դրամական միջոցները մոտ 1 միլիոն եվրոյից տարիների ընթացքում նվազել են՝ դառնալով 780 հազար եվրո:

Արմեն Սարգսյանի բնակարաններից մեկը գտնվում է մայրաքաղաքի ամենատեսարժան վայրերից մեկում՝ Կասկադի հարևանությամբ: 2012 թվականին Արմեն Սարգսյանն ընդլայնել է իր բնակարանը: Թամանյան փողոցում Սարգսյանը 5 հարկանի շենքի 5-րդ հարկում գտնվող բնակարանի վրա ևս մեկ հարկ է ավելացրել՝ փոփոխելով շենքի արտաքին տեսքը:



loading...