«Ես չեմ ուզում այս մարդու հետ նույն վայրում կանգնել»․ Իվետան մերժե՞լ է Արամին


«Ես չեմ ուզում այս մարդու հետ նույն վայրում կանգնել»․ Իվետան մերժե՞լ է Արամին
Հունվար 19 17:20 2018

Նախորդ տարվա ամենահայտնի աստղային բաժանությունը կարելի է համարել երկու տաղանդավոր մարդկանց՝ Արամի և Իվետա Մուկուչյանի նոր նոր սկսած միասնության բաժանումը, գրում է Boomnews.am-ը։

Ինչպես ժամանակին տեղեկացրել էինք, Արամը և Իվետան վիճել են միջոցառումներից մեկի ժամանակ ու դրանից հետո նրանք չէին շփվել, իսկ նրանց վեճը հասել էր նույնիսկ վիրավորանքների։

Boomnews.am-ի տեղեկություններով վեճից հետո Արամը որոշել է իր առաջին քայլը անել և որպես տղամարդ հաշտության առաջարկ անել Իվետային։ Այդ նպատակով նա այցելել է այն ձայնագրման ստուդիան որտեղ Իվետան երգ էր ձայնագրում՝ փորձելով խոսել նրա հետ։ Մեր տեղեկություններով Իվետան ոչ միայն արհամարել է Արամին այլև խնդրել է, որ այդ մարդը դուս գա, քանի որ նա չի ուզում նրա հետ մի վայրում լինել երբեք։ Այս քայլից հետո Արամը իր նեղ շրջանակներում խոստացել է երբեք չերգել Իվետայի հետ ու երբեք նորից քայլ չանել նրա հետ հաշտվելու համար։