Արմեն Գրիգորյանը՝ 2017-ի լավագույն ՃՈ (լուսանկար)


Արմեն Գրիգորյանը՝ 2017-ի լավագույն ՃՈ (լուսանկար)
Հունվար 19 16:46 2018

Այսօր ՀՀ Ոստիկանությունում տեղի է ունեցել կոլեգիայի ընդլայնված նիստ, որը ղեկավարել է ՀՀ Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը։ Կոլեգիայի նիստի ժամանակ Վլադիմր Գասպարյանը պարգեւատրել է համակարգի այն աշխատակիցներին, ովքեր նախորդ՝ 2017 թվականին աչքի են ընկել իրենց կարգապահությամբ եւ համակարգի նկատմամբ բարձր պատասխանատվությամբ։

Մասնավորապես տարվա լավագույն Ճանապարհային ոստիկան է ճանաչվել Արմեն Միշայի Գրիգորյանը։ 

Նիստին մասնակցելու համար Երևան էին ժամանել Ոստիկանության մարզային վարչությունների պետերը, տարածքային բաժինների պետերը։ Ներկա էին լինելու Ոստիկանության քրեական հետախուզության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունների պետերը, օպերգծով տեղակալները, Ճանապարհային Ոստիկանության և Ոստիկանության պետական պահպանության, Ոստիկանության փորձաքրեագիտական վարչությունների ղեկավար կազմը։

Հանրապետությունում օպերատիվ իրավիճակի մասին զեկույցով հանդես էր գալու ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ, Ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը, այնուհետը ՀՀ Ոստիկանության պետ Վ. Գասպարյանին կատարված աշխատանքների մասին զեկուցելու էին Ոստիկանության Զորքերի հրամանատար, Ոստիկանության գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանը և Ոստիկանության կազմակեպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետն ու Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Սամվել Ասատրյանը։