Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. 66-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց


Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. 66-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
Հունվար 19 16:30 2018

Այսօր՝ հունվարի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 14։40-ի սահմաններում Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղի բնակիչ՝ 66-ամյա Միշա Ավոյանը իր վարած Volkswagen մակնիշի 34 PR 964 համարանիշի ավտոմեքենայով Շիրակի մարզի Երևան-Գյումրի ավտոճանապարհի Լանջիկ-Մաստարա հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում, գրում է shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու այդ պահին նշված հատվածում ծառայություն կատարող ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի տեսուչներ Դավիթ Մարգարյանն ու Միխայիլ Գրիգորյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն։



loading...