Ամփոփվել են Երևանի ամանորյա տոնական ձևավորման մրցույթի արդյունքները


Ամփոփվել են Երևանի ամանորյա տոնական ձևավորման մրցույթի արդյունքները
Հունվար 19 15:40 2018

Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը պարգևատրել է Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ հայտարարված «Ամանորյա լավագույն ձևավորում» ամենամյա մրցույթի հաղթողներին: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհակալություն հայտնելով ներկաներին՝ Դավիթ Օհանյանը կարևորել է համագործակցությունը մասնավոր հատվածի հետ: Քաղաքապետի տեղակալը նշել է, որ մրցույթի մասնակիցների շնորհիվ մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորումը տարեցտարի դառնում է ավելի ճոխ և գեղեցիկ: Այնուհետև տեղի է ունեցել պարգևատրման արարողությունը:
«Ամանորի լավագույն ձևավորում» և «Լավագույն տոնական ձևավորված պատշգամբ» անվանակարգերում հաղթող է ճանաչվել Հովհաննես Մարությանը:
Ամանորի ձևավորման գործընթացում յուրահատուկ մոտեցում ունենալու համար մրցանակի են արժանացել «Տաշիր Գրուպ» և «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունները:
«Ամանորի լավագույն ձևավորում 2018» մրցույթին ակտիվ մասնակցության և համացանցային քվեարկությամբ 1-ին տեղը զբաղեցնելու առթիվ պարգևատրվել է Հայաստանի Հանրային ռադիոյի անձնակազմը, իսկ 2-րդ տեղը զբաղեցրել է Երևանի թիվ 181 հիմնական դպրոցը:
«Ամանորի լավագույն ձևավորում վարչական շրջանում» անվանակարգում 1-ին տեղը գրավել է Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը, 2-րդ տեղը զբաղեցրել են Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա, իսկ 3-րդը՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերը:
«Ամանորյա լավագույն ձևավորում» մրցույթի շրջանակում պարգևատրվել են նաև մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում գործող հետևյալ կազմակերպությունները.
Ավան վարչական շրջան.
1-ին տեղ՝ «Ֆասթ Քարթ» ՍՊԸ
2-րդ տեղ՝ «Ոսկե Գագաթ» ՍՊԸ
3-րդ տեղ՝ «Մելնիցա Ֆուդ» ՍՊԸ
Աջափնյալ վարչական շրջան.
1-ին տեղ՝ «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն»
2-րդ տեղ՝ «Մառկ սերվիս» ՍՊԸ
3-րդ տեղ՝ «Նոր Զովք» ՍՊԸ
Արաբկիր վարչական շրջան.
1-ին տեղ՝ «Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոն
2-րդ տեղ՝ «Ավետիսյան Լուիզա Հարությունի» Ա/Ձ
3-րդ տեղ՝ «Սպիտակ տնակ» ՍՊԸ
Դավթաշեն վարչական շրջան.
1-ին տեղ՝ «Կարեն - 5» Ա/Ձ
2-րդ տեղ՝ «Իրինա Սարգսյան» Ա/Ձ
3-րդ տեղ՝ «Գիսանե» ՍՊԸ
Կենտրոն վարչական շրջան.
1-ին տեղ՝ «Վիլլա Մոնտեսորի» կենտրոն
2-րդ տեղ՝ «Կոֆիսթորի» ՍՊԸ
3-րդ տեղ՝ «Թայմլես» ՍՊԸ
Էրեբունի վարչական շրջան.
1-ին տեղ՝ «Իզի թրեյդ» ՍՊԸ
2-րդ տեղ՝ «Նարինե Խանզադյան» Ա/Ձ
Նոր Նորք վարչական շրջան.
1-ին տեղ՝ «Ֆրիզե» ՍՊԸ
2-րդ տեղ՝ «Ալեքս Հոլդինգ» ՍՊԸ
3-րդ տեղ՝ «Տիտան-93» ՍՊԸ
Նորք-Մարաշ վարչական շրջան.
1-ին տեղ՝ «Նյու Սքայ գրուպ» ՍՊԸ
2-րդ տեղ՝ «Գուանցա Ռիելթի» ՍՊԸ
3-րդ տեղ՝ «Ծաղիկ Սերոբյան» Ա/Ձ
Նուբարաշեն վարչական շրջան.
1-ին տեղ՝ «Մհեր Սողոմոնյան» Ա/Ձ
2-րդ տեղ՝ «Մարինե Պարունակյան» Ա/Ձ
3-րդ տեղ՝ «Գոհար Դավթյան» Ա/Ձ
Շենգավիթ վարչական շրջան.
1-ին տեղ՝ «Երևան Մոլ» առևտրի և զվարճանքի համալիր
2-րդ տեղ՝ «Գևորգ Խաչատրյան» Ա/Ձ
3-րդ տեղ՝ «Մեծ Տոնավաճառ»ՍՊԸ
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան.
1-ին տեղ՝ «Դալմա Գառդեն Մոլ» կենտրոն
2-րդ տեղ՝ «Արմենակոբ» ՍՊԸ
3-րդ տեղ՝ «Նորայր Սարգսյան» Ա/Ձ
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան.
1-ին տեղ՝ «Դեկորա-Գրուպ» ՍՊԸ
2-րդ տեղ՝ «Իմէքս Գրուպ» ՍՊԸ
3-րդ տեղ՝ «Էդգար Պետրոսյան» Ա/Ձ



loading...