«ՎԱԶ-2107»-ը բախվել է «ԶԻԼ-131»-ի. կա 2 զոհ, 1 վիրավոր


«ՎԱԶ-2107»-ը բախվել է «ԶԻԼ-131»-ի. կա 2 զոհ, 1 վիրավոր
Հունվար 19 14:50 2018


Հունվարի 18-ին, ժամը 9.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհից դեպի Սիսիան տանող ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել ընթացող «ԶԻԼ-131» մակնիշի ավտոմեքենային:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2107»-ի վարոդը` 1986 թ. ծնված Արշակ Հովհաննիսյանը, տեղում մահացել է, իսկ ուղևորը` 1960 թ. ծնված Մարտիկ Հովհաննիսյանը, մահացել է հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին, մյուս ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: