Երևանում «ՎԱԶ-2107»-ը բախվել է էլեկտրասյանը. ուղևորը մահացել է


Երևանում «ՎԱԶ-2107»-ը բախվել է էլեկտրասյանը. ուղևորը մահացել է
Հունվար 19 14:10 2018

Հունվարի 18-ին, ժամը 9.45-ին, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Երևանի Գ.Մահարու փողոցի թիվ 1 շենքի մոտ բախվել է էլեկտրասյանը, ինչի հետևանքով ուղևորը` 1969 թ. ծնված Շմավոն Ղազարյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 16.00-ին, Շ. Ղազարյանը հիվանդանոցում մահացել է:
Կատարվում է քննություն: