Երևանում 19-ամյա վարորդը ռուսական համարանիշներով Mercedes-ով վրաերթի է ենթարկել 27-ամյա հետիոտնին


Երևանում 19-ամյա վարորդը ռուսական համարանիշներով Mercedes-ով վրաերթի է ենթարկել 27-ամյա հետիոտնին
Հունվար 19 12:50 2018

Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Գրիգոր Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունվարի 18-ին, Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով, գրում է shamshyan.com-ը։

Ժամը 16։00-ի սահմաններում Երևան քաղաքի Կամարակի 1-ին նրբանցքի բնակիչ՝ 19-ամյա Ռաֆիկ Մելիքյանը Բաղրամյան պողոտայի և Պռոշյան փողոցի խաչմերուկում իր վարած Mercedes մակնիշի K 999 EX 99 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Աբովյան քաղաքի բնակիչ՝ 27-ամյա Տիգրան Գասպարյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն։