Գեղարքունիքի գյուղերի տներից մեկում 10 օրական տղա երեխայի դի է հայտնաբերվել


Գեղարքունիքի գյուղերի տներից մեկում 10 օրական տղա երեխայի դի է հայտնաբերվել
Հունվար 19 12:30 2018

ՀՀ Ոստիմանությունն այսօր ահազանգ է ստացել, որ Գեղարքունիքի մարզի Մադինա գյուղի տներից մեկում 10-ը օրական տղա երեխայի դի կա: Այս մասին Armday.am-ի հետ զրույցում ասաց Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը:

Նա նշեց, որ գյուղի բուժամբուլատորիայից է ահազանգ ստացվել: Կանչով գյուղի տներից մեկը մեկնած խումբը հայտնաբերել է 10 օրական տղա երեխայի դի։

Մահվան հանգամանքները պարզվում են: