Ողբերգական դեպք Գեղարքունիքի մարզում


Ողբերգական դեպք Գեղարքունիքի մարզում
Հունվար 19 12:21 2018

Երեկ՝ հունվարի 18-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 23։50-ի սահմաններում Մարտունի քաղաքի բնակիչ՝ 45-ամյա Սուրեն Կարապետյանը իր վարած Mercedes մակնիշի 44 GG 448 համարանիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 67-րդ կմ հատվածում՝ Կամոյի փողոցում, վրաերթի է ենթարկել Մարտունի քաղաքի բնակչուհի՝ 51-ամյա Անահիտ Պապոյանին, գրում է shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։ Վարորդ Ս. Կարապետյանը փախուստի չի դիմել, ահազանգել է հիվանդանոց և տեղի ոստիկանություն։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդ Ս. Կարապետյանը, ով աշխատում է Գեղարքունիքի մարզպետարանի ճարտարապետաշինարարական բաժնում՝ որպես բաժնի վարիչ, իր ավտոմեքենայով այնուհետև դեպքի վայրից ինքնակամ ներկայացել է Ոստիկանության Մարտունու բաժին։ Նա ենթարկվել է բժշկական փորձաքննության, պարզվել է, որ մեքենան վարել է սթափ։