Հրդեհ Երեւանի Վիլնյուս փողոցում


Հրդեհ Երեւանի Վիլնյուս փողոցում
Հունվար 19 12:00 2018

Հունվարի 19-ին, ժամը 02:30-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Վիլնյուս փողոցի թիվ 24 շենքի տանիքում:

Հրդեհի բարդության «Բիս-1» կանչով դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ, արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը և մեկ ավտոսանդուղք. անհրաժեշտությունը վերանալու պատճառով ավտոսանդուղքը և երկու մարտական հաշվարկ ետ է վերադարձվել:

Պարզվել է, որ տանիքում այրվում է կուտակած փայտ՝ մոտ 2 խ.մ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:51-ին, մարվել՝ 03:01-ին