Հաղորդում «Դատապարտյալների հիվանդանոց» և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներ այցերի արդյունքների վերաբերյալ


Հաղորդում «Դատապարտյալների հիվանդանոց» և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներ այցերի արդյունքների վերաբերյալ
Հունվար 19 06:40 2018

Երեկ՝ հունվարի 18-ին, Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները «Դատապարտյալների հիվանդանոց», «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում առանձազրույցներ են ունեցել Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի, Հովհաննես Հարությունյանի և Արայիկ Խանդոյանի հետ: Այցերի ընթացքում ստուգվել են նրանց առողջական վիճակի ապահովման հարցն ու բժշկական փաստաթղթերը:

Սմբատ Բարսեղյանը հացադուլից դուրս գալուց հետո սնունդ ընդունում է նշանակված համապատասխան սննդակարգով, որը ստուգվել է նաև Պաշտպանի աշխատակազմի մասնագետի կողմից: Նա գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի բժշկական սպասարկման բաժնի ստացիոնարում, ինքնազգացողությունը բավարար է:

Արայիկ Խանդոյանի հետ առանձնազրույցի ընթացքում պարզվել է, որ վիրահատությունից հետո ունենում է որոշակի ցավեր երիկամների շրջանում, սակայն ստանում է ցավազրկող դեղամիջոցներ: Ա.Խանդոյանը գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի բժշկական սպասարկման բաժնի ստացիոնարում:

Հովհաննես Հարությունյանը ևս գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի բժշկական սպասարկման բաժնի ստացիոնարում: Նրա վերաբերյալ բժշկական փաստաթղթերը, առողջական վիճակն ու պահման պայմանները նույնպես ստուգվել են:

Արմեն Բիլյանը «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում ստանում է վերականգնողական բուժում: Նրա նկատմամբ շարունակվում են իրականացվել լաբորատոր-գործիքային հետազոտություններ, ինքնազգացողությունը բավարար է: 

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները չհայտարարված այցի շրջանակներում նշված քրեակատարողական հիմնարկներում առանձնազրույցներ են ունեցել Պաշտպանին դիմում հասցեագրած ազատությունից զրկված այլ անձանց հետ, ստուգել նրանց պահման պայմաններն ու փաստաթղթերը: