Արամ Հարությունյանի փայատեր գործընկերներն անհանգստացած են. լուրջ խնդիրներ են առաջացել․ «Փաստ»


Արամ Հարությունյանի փայատեր գործընկերներն անհանգստացած են. լուրջ խնդիրներ են առաջացել․ «Փաստ»
Հունվար 19 09:24 2018

«Փաստ» թերթը գրում է. «Մի քանի ոլորտներում նախկին նախարար եղած և այդ համակարգերից բազում շինություններ սեփականացրած, ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանը (Բուլկի Արամ) այսօր որոշ խնդիրների առաջ է կանգնել: Նրա անհամար բիզնեսներում քիչ չեն փայատեր գործընկերները: Այժմ նրանք խիստ անհանգստացած են: «Փաստի» տեղեկություններով, նրանք «երազում են» ժամ առաջ ազատվել Բուլկի Արամի հետ համագործակցելուց, բայց դա այնքան էլ հեշտ չէ: Բանն այն է, որ նրանք վախենում են կորցնել իրենց բիզնեսները, ինչպես իր ողջ բիզնեսը կորցրեց Արամի հետ մի ժամանակ գործ անող Եղվարդի Քաջիկը: Քաջիկը, որ նախկին նախարարի բիզնես պարտնյորն էր, ոչ միայն կորցրեց իր բոլոր բիզնեսները, այլև… ինքն էլ կորավ տեսադաշտից: Եվ որոշ ժամանակ նրա մասին տեղեկություններ չկային: Այս օրինակը շատ է անհանգստացրել Բուլկի Արամի գործընկեր փայատերերին, նրանք մտածում են իրավիճակից անկորուստ և անշառ դուրս գալու մասին:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում