էներգետիկայի նոր նախարարի անունը հայտնի կդառնա 1 շաբաթից. «Հրապարակ»


էներգետիկայի նոր նախարարի անունը հայտնի կդառնա 1 շաբաթից. «Հրապարակ»
Հունվար 19 08:25 2018

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «էներգետիկայի նոր նախարարի անունը հայտնի կդառնա 1 շաբաթից. «Աշոտ Մանուկյանը դեռ գործի է գալիս, վարչապետը կգնա Դավոս, կվերադառնա, հայտնի կդառնա, թե ով է նախարարը»,- ասացին մեզ: Մի քանի թեկնածություն է շրջանառվում, որոնց մեջ՝ նաեւ փոխնախարար Հայկ Հարությունյանի՝ Կարապետյանի փեսայի, սակայն վերջինս կտրուկ ժխտել է դա:

Մեր տեղեկություններով` ամենահավանական թեկնածուն Էդուարդ Ներսիսյանն է: Նա եղել է վարչապետի խորհրդական, մոտ 10 տարի` 2001-2011թթ., «ՀայՌուսգազարդի» արտահանման, ներմուծման եւ արտաքին կապերի վարչության պետը, այժմ «Թվային Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրենն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում