Մթերքներ, որոնք օգնում են օրգանիզմը մաքրել նիկոտինից և հաղթահարել թուլությունը


Մթերքներ, որոնք օգնում են օրգանիզմը մաքրել նիկոտինից և հաղթահարել թուլությունը
Հունվար 18 23:50 2018

Առողջապահության նախարարությունը բազմիցս նախազգուշացնում է, սակայն նրան ոչ բոլորն են լսում, մասնավորապես այն վերաբերվում է ծխելուն և նրա հետևանքներին: Եթե դուք ոչ մի կերպ չեք կարողանում հաղթահարել ձեր թուլությունը, գոնե փորձեք նվազեցնել դրա վնասները: Դրա համար ահնրաժեշտ է օրակարգում ընդգրկել այնպիսի մթերքներ, որոնք օգնում են օրգանիզմը մաքրել նիկոտինից:


Սպանախ

Սպանախն ունի նիկոտինն օրգանիզմից հանելու բացառիկ հատկություն և նպաստում է անքնության վերացմանը:


Բրոկոլի

Բրոկոլիի հաճախակի օգտագործումը ձեր թոքերը կպաշտպանի թույների ազդեցությունից:


Նարինջ

Նիկոտոնի կործանարար ազդեցություններից մեկն այն է, որ այն նվազեցնում է C վիտամինի քանակը: Հենց այս պատճառով հարկավոր է հաճախակի օգտագործել նարինջ:


Լոռամրգի

Այս հատապտուղն օգնում է արյան անոթները մաքրել նիկոտինից և ամրացնում է դրանք: Այն նաև բարձրացնում է արյան մեջ շաքարի մակարդակը և օգնում պայքարելու ծխելու ցանկության դեմ:


Ցորենի ծիլեր

Աճեցրած ցորենն անոթները դարձնում է առաձգական և նվազեցնում ապագայում կաթված ստանալու ռիսկը:


Նուռ

Նուռը լավ է ազդում ծխախոտից վնասված սրտի համար և կարգավորում է նրա տոնուսը:


Գազար

Ցանկացած ծխող վերացնում է A և C վիտամինները, որը բերում է ուղեղի բջիջների և նյարդային վերջույթների քայքայմանը: