Ի՞նչ է պետք անել, եթե ձեզ վրա շուն է փորձում հարձակվել


Ի՞նչ է պետք անել, եթե ձեզ վրա շուն է փորձում հարձակվել
Հունվար 18 23:38 2018

Չմատնվեք խուճապի
Հասկանում ենք, այդ դրությունում շատ դժվար է պահպանել հանգստություն, բայց շներն այնպես, ինչպես այլ կենդանիները` զգում են մարդկային վախը: Պետք չէ բղավել թափահարելով ձեռքերը, կամ էլ փորձել փախուստի դիմել, դրանով դուք միայն շան մոտ կարթնացնեք որսի հետևից ընկնելու բնազդ և այդ ժամանակ նա հաստատ կհարձակվի ձեզ վրա:

Դանդաղեցրեք ձեր քայլերը
Եթե շունը հայտնվի ձեր ճանապարհին այն ժամանակ, երբ վազելուց լինեք, անհապաղ դանդաղեցրեք արագությունը: Փոխեք ուղղությունը և առանց շտապելու շարունակեք ճանապարհը, աչքի տակ պահելով շանը:
Ճիշտ կլինի նաև անշարժ կանգ առնել ձեռքերը հպել կողերին: Այդպես անելով կենդանին կկորցնի հետաքրքրությունը ձեր հանդեպ և ամենայն հավանականությամբ կհեռանա:

Խուսափեք կենդանու աչքերին նայելուց
Աչքերի ուղիղ կոնտակտը կարող է ուժեղացնել շան ագրեսիան: Այդպիսի հայացքը կենդանին ընդունում է, որպես վտանգ և այդ իսկ պատճառով առաջինն է հարձակվում: Շանը հարկավոր է պահել տեսադաշտում, առանց ուղիղ հայացք գցելու նրա աչքերին: Այդ դեպքում նա կհասկանա, որ դուք վտանգ չեք ներկայացնում և կհեռանա:

Շեղեք շանը
Այս դեպքում ձեզ կարող է օգնել ցանկացած առարկա, որը կլինի ձեր ձեռքերում: Տվեք նրան մի բան, որը կկարողանա ծամել, օրինակ` ձեր կոշիկը, պայուսակը կամ ինչ-որ շիշ: Այդ ընթացում երբ կենդանին զբաղված կլինի ձեր տված առարկայով դուք կկարողանաք աննկատ ճողոպրել, անվնաս դուրս գալով այդ իրադրությունից:

Հրաման տվեք շանը. «Հեռու՛ գնա»
Եթե շունը շարունակում է ցուցաբերել ագրեսիա, ապա թեքվեք նրա կողմ և չմոռանալով, որ չպետք է լինի ուղիղ հայացքների կոնտակտ` հրաման տվեք նրան, որպեսզի հեռանա: Կարևոր է, որ այդ ժամանակ ձեր ձայնը լինի հստակ և հաստատուն, բայց ոչ մի դեպքում մի հասցրեք գոռալու աստիճանի: Ըստ փորձարկումների ամենաազդեցիկ հրահանգներն են` «ո՛չ» և «հեռու՛ գնա»: Լսելով այս հրահանգները ամենայն հավանականությամբ շունը կթողնի և հեռու կգնա: