Օբամեյանգն ու Արսենալը համաձայնության են եկել


Օբամեյանգն ու Արսենալը համաձայնության են եկել
Հունվար 18 22:53 2018

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը մոտ է «Արսենալ» տեղափոխվելուն: Հայտնում է «Sky Sports»-ի լրագրող Ջանլուկա դի Մարցիոյի կայքը:

28-ամյա ֆուտբոլիստը լոնդոնյան ակումբի հետ համաձայնության է եկել անձնական պայմանագրի շուրջ: Գաբոնցի խաղացողը համաձայնագիր կկնքի մինչև 2021 թվական` ևս մեկ տարով երկարաձգելու պայմանով:

Օբամեյանգը «Արսենալում» կվաստակի տարեկան 10 մլն եվրո: Ըստ աղբյուրի` տեղափոխության արժեքը կկազմի 60 մլն եվրո:



loading...