7 նվեր, որոնք չի կարելի տանել հարսանիքի


7 նվեր, որոնք չի կարելի տանել հարսանիքի
Հունվար 18 22:06 2018

Հարսանիք գնալիս բնականաբար նվերը պարտադիր պայման է։ Սակայն պետք է հիշել, որ նորապսակներին այնպիսի նվեր է պետք տալ, որ նրանց պետք գա, ոչ թե չիմանան, թե նվերի հետ ինչպես վարվեն։

 

Սպասք

Հիշեք, որ սպասքը յուրաքանչյուրն ինքն է ընտրում իր համար։

Գեղանկար

Գեղանկարը խիստ սուբյեկտիվ ընկալում ունի, այն, ինչ ձեզ շատ է դուր գալիս, ուրիշին կարող է դուր չգալ։

Ջահ

Սա հարսանիքին այնքան էլ հարմար նվեր չէ։

Մանր կենցաղային տեխնիկա

Նրանք, հնարավոր է, ամեն ինչ ունեն, մի նվիրեք նման բաներ։

Անկողնային պարագաներ

Անկողնային պարագաները եւս խիստ անհատական են, եւ մարդ ինքն է իր համար ընտրում այն։

Ծաղիկներ

Հարսն արդեն ծաղկեփունջ ունի, ձեր նվիրած ծաղիկները չի իմանալու, թե ինչ անի։

Խալի

Խալին թեեւ թանկ նվեր է, բայց նորապսակների կահույքին կարող է չսազել, ավելի լավ է՝ դրա գումարը տաք նրանց։