Պոլինա Գագարինան «նստել» է հայկական «Պանդա» կոնֆետների վրա


Պոլինա Գագարինան «նստել» է հայկական «Պանդա» կոնֆետների վրա
Հունվար 18 21:14 2018

Ռուսական երգչուհի, կոմպոզիտոր և դերասանուհի Պոլինա Գագարինան խոստովանել է, որ չի կարողանոմ առանց «Պանդա» շոկոլադե դրաժեի, որոնք Հայաստանում արտադրում է «Գրանդ Քենդի» ընկերությունը:

 «Ինչպե՞ս են ձեր հետամանորյա դիետաները։ Կամքի ուժը բավականացնու՞մ է։ Անկեղծորեն ասեմ. երբեմն սարսափելի ձևով քաղցր եմ ուզում, մանավանդ երբ ելույթից առաջ հուզվում եմ։ Իմ երաժիշտները միշտ նման մի բան պահում են իրենց մոտ։ Վերջին ժամանակներս մեր թիմի հիթը՝ Հայաստանում արտադրվող կաթնա–շոկոլադային դրաժեն է։ Երկու գնդիկ ու արդեն էնդորֆինի չափաբաժին ես ստանում»,– գրել է նա իր Instagram-ում։

Երգչուհու հետ համաձայնել են նրա բաժանորդներից շատերը։ Նրանց թվում բազմաթիվ հայեր են եղել, ովքեր ուրախացել են աստղի ընտրության համար։