Մազերի վաղաժամ սպիտակեցումը կանխարգելող հզոր միջոց


Մազերի վաղաժամ սպիտակեցումը կանխարգելող հզոր միջոց
Հունվար 19 04:20 2018

Բրիտանացի գիտնականները բացահայտել են, որ ընկույզի օգնությամբ կարելի է կանխարգելել սպիտակ մազերի ի հայտ գալը:

Գիտնականները պնդում են, որ նույնիսկ ամենաորակյալ շամպունները կամ մազերի խնամքի այլ միջոցներն ունակ չեն բարելավել մազածածկույթի վիճակը, եթե մարդը սխալ է սնվում: Մազերի համար նախատեսված կարեւոր նյութերի միակ աղբյուրը սննդամթերքն է:

Մասնագետը հենց ամենօրյա կանոնավոր սննդակարգի միջոցով է խորհուրդ տալիս պայքարել սպիտակ մազերի դեմ: Ընկույզի կանոնավոր օգտագործումը կարող է տարկետել սպիտակ մազերի ի հայտ գալը:

Ընկուզեղենում պարունակվում է պղինձը՝ մելանինի ձեւավորման համար անհրաժեշտ միներալը, որը մազերին գույն է հաղորդում: Ընկուզեղենն այս առումով շատ օգտակար է, որն օմեգա-3 ճարպաթթուներ եւ վիտամին E է պարունակում, որոնք դրական են անդրադառնում մազերի առողջության վրա:



loading...