Ավտովթար Երեւանում՝ երգիչ Սպիտակցի Հայկոյի մասնակցությամբ


Ավտովթար Երեւանում՝ երգիչ Սպիտակցի Հայկոյի մասնակցությամբ
Հունվար 18 22:50 2018

Այսօր՝ հունվարի 18-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։30-ի սահմաններում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի արձանի հարևանությամբ բախվել են Nissan մակնիշի TO 826 համարանիշի, Opel մակնիշի 35 NԼ 900 համարանիշի և Range Rover մակնիշի B 861 HC 777 համարանիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Range Rover-ը վարել է սիրված ու ճանաչված երգիչ Սպիտակցի Հայկոն, ով վթարից հետո Opel-ի վարորդի հետ փորձում էին օգնություն ցուցաբերել Nissan-ի կին վարորդին։ Ճանապարհային Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։ 



loading...