Վրաերթ Հալաբյան փողոցում


Վրաերթ Հալաբյան փողոցում
Հունվար 18 10:30 2018

Հունվարի 17-ին, ժամը 19:14-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հալաբյան փողոցի թիվ 51 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, քաղաքացին վրաերթի է ենթարկվել և գտնվում է ճանապարհի երթևեկելի հատվածում. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Renault Symbol մակնիշի 35 CN 366 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` 1978 թ. ծնված Ա. Ս.) վրաերթի է ենթարկել 1952 թ. ծնված Ս. Ս.-ին:

Տուժածը հոսպիտալացվել է Արմենիա ՀԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար: