Այսօր տեղի ունենալիք ՀՀԿ ԳՄ նիստում ՀՀԿ-ականներին հիասթափություն է սպասվում. «Հրապարակ»


Այսօր տեղի ունենալիք ՀՀԿ ԳՄ նիստում ՀՀԿ-ականներին հիասթափություն է սպասվում. «Հրապարակ»
Հունվար 18 05:31 2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր տեղի ունենալիք ՀՀԿ ԳՄ նիստին հանրապետականներն անհամբեր են սպասում. նրանք կարծում են, որ վերջապես հայտնի կդառնա, թե ով է լինելու ՀՀ չորրորդ նախագահը: Սակայն նրանց սպասվում է խորը հիասթափություն. այսօր եւս Սերժ Սարգսյանը չի տա «հետագիծ ունեցող, լեզուներ իմացող, Սփյուռքում ճանաչված, ապաքաղաքական» թեկնածուի անունը: Ընդ որում՝ որքան երկարում է ժամանակը, այնքան անհավանական թեկնածուների անուններ են հայտնվում։

Օրինակ, Ռուբեն Վարդանյանի անունը, որի լոբբինգը, ըստ լավատեղյակների, իրականացնում է Ռուբեն Հայրապետյանը՝ հայտի Օգանովսկու աջակցությամբ (ԼՂ պաշտպանության փոխնախարար): Սակայն Ռ․ Վարդանյանի հարցը փակված է, որովհետեւ նա ՀՀ քաղաքացի չէ: Ի դեպ, որքան էլ զավեշտալի, շրջանառվում է անգամ Նավասարդ Կճոյանի անունը։

Ամենալավատեղյակները պնդում են, որ ընտրությունը կայանալու է Արկադի Ղուկասյանի եւ լոնդոնաբնակ Արմեն Սարգսյանի միջեւ: Ըստ մեր հավաստի աղբուրների` նախագահի անունը հայտնի կդառնա հունվարի 28-ին` Հայոց բանակի օրը, եւ այդ մասին կհայտարարի անձամբ Սերժ Սարգսյանը` բանակի տոնակատարություններին զուգահեռ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում