«Բարսելոնան» 6 անպատասխան գնդակ խփեց «Ալավեսին»


«Բարսելոնան» 6 անպատասխան գնդակ խփեց «Ալավեսին»
Փետրվար 11 22:13 2017

Իսպանական առաջնության 22-րդ տուրում «Բարսելոնան» արտագնա խաղում 6:0 հաշվով ջախջախեց «Ալավեսին»: Դուբլի հեղինակ դարձավ Լուիս Սուարեսը, որը 18 գոլով գլխավորեց ռմբարկուների ցուցակը: Ուրուգվայցի հարձակվողը մեկ գոլով առաջ անցավ իր ակումբակից Լիոնել Մեսիից, որը ևս դարձավ գոլի հեղինակ: «Բարսելոնան» վաստակեց 48 միավոր և հավասարվեց Մադրիդի «Ռեալին», որը 3 խաղ պակաս է անցկացրել: Իսպանիայի առաջնություն, 22-րդ տուր «Ալավես» - «Բարսելոնա»՝ 0:6 Լուիս Սուարես, 37, 65, Նեյմար, 40, Լիոնել Մեսի, 59, Ալեքսիս, 63 (ինքնագոլ), Իվան Ռակիտիչ, 63