Ավտովթար Ապարան-Նիգավան ավտոճանապարհին


Ավտովթար Ապարան-Նիգավան ավտոճանապարհին
Հունվար 17 13:40 2018

Հունվարի 17-ին, ժամը 10:51-ին տեղեկություն է ստացվել, որ Ապարան-Վանաձոր ավտոճանապարհին «Mercedes E200» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել փոսի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ապարան-Նիգավան ավտոճանապարհի մոտ 3-րդ կմ-ին «Mercedes E200» մակնիշի 90 TT 995 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Ղ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել մոտակա ձորակը. տուժածներ չկան:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ձորակից և մոտեցրել ավտոքարշակին:



loading...