Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը կիսեցին միավորները


Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը կիսեցին միավորները
Փետրվար 11 21:59 2017

Հայաստանի շախմատիստուհիներ Էլինա Դանիելյանը եւ Լիլիթ Մկրտչյանը խաղաղությամբ մեկնարկեցին Թեհրանում սկսած կանանց շախմատի աշխարհի առաջնությունը:

 

Այսօր կայացած 1/32 եզրափակիչի առաջին խաղում մեր երկու ներկայացուցիչներն էլ հանդես եկան սպիտակներով: Էլինա Դանիելյանը հնդկուհի գրոսմայստեր Ռութ Ռադմինի հետ պարտիայում նավակային վերջնախաղում չնայած զինվորի առավելություն ուներ, սակայն չկարողացավ թվային առավելությունը վերածել նյութականի եւ 57-րդ քայլին ոչ-ոքի կնքեց:

 

Լիլիթ Մկրտչյանը չինուհի Նի Շիկունի հետ պարտիայի միջնախաղում դիրքային առավելություն ստացավ եւ մոտ էր հաղթանակի, բայց վերջնախաղում անվստահ գործեց, կորցրեց լավ պահը եւ ստիպված 40-րդ քայլին խաղաղ դաշն կնքեց:

 

Վաղը տեղի կունենան այս փուլի երկրորդ պարտիաները: Մեր շախմատիստուհիները հանդես կգան սեւ խաղաքարերով: Դրանց հաղթողները կմտնեն 1/16 եզրափակիչ, իսկ ոչ-ոքիի դեպքում կանցկացվի թայ-բրեք: