Գոշ գյուղում տուն է այրվել


Գոշ գյուղում տուն է այրվել
Հունվար 17 11:10 2018

Հունվարի 17-ին, ժամը 03:52-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Գոշ գյուղում այրվում է տուն:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մարվել է ժամը 09:15-ին: Այրվել են տան տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 180 քմ), երկու ննջասենյակների մանրահատակը (մոտ 32 քմ) և կենցաղային իրեր: