Խոշոր ու շղթայական ավտովթար-հրդեհ Երևանում


Խոշոր ու շղթայական ավտովթար-հրդեհ Երևանում
Հունվար 17 10:50 2018

Երեկ՝ հունվարի 16-ին, խոշոր ու շղթայական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:20-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում բախվել են Toyota մակնիշի 60 AA 800 համարանիշի, Mazda մակնիշի 35 NQ 626 համարանիշի, Opel մակնիշի 09 US 172 համարանիշի և Mercedes մակնիշի 35 GV 252 համարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով Toyota-ի շարժիչի հատվածում հրդեհ է բռնկվել, գրում է shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: