Սեյրան Օհանյանը` «գեներալական սխոդկայի» լուրերի մասին. «Ընթացակարգեր կան» «Ժողովուրդ»


Սեյրան Օհանյանը` «գեներալական սխոդկայի» լուրերի մասին. «Ընթացակարգեր կան» «Ժողովուրդ»
Հունվար 17 09:33 2018

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն այս պահին լրատվամիջոցների համար որեւէ ասելիքով չի ցանկանում հանդես գալ: Նախկին նախարարը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում աբսուրդ որակեց մամուլում հրապարակված այն տեղեկությունները, թե օրեր առաջ իր մասնակցությամբ «գեներալական սխոդկա» է տեղի ունեցել, որի ժամանակ քննարկվել է այդ շրջանակների համակրանքը վայելող թեկնածուին պաշտպանության նախարարի պաշտոնում տեղափոխելու հարցը: «Ո՛չ գեներալները, ո՛չ էլ մյուսները չեն որոշում՝ ով ինչ պաշտոնի է նշանակվելու: Ընթացակարգեր կան», – նշեց նա՝ հրաժարվելով այլեւս պատասխանել մեր հարցերին:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում