Հրդեհ Երեւանի գեղեցկության սրահներից մեկում


Հրդեհ Երեւանի գեղեցկության սրահներից մեկում
Հունվար 17 10:00 2018

Հունվարի 17-ին, ժամը 04:09-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ավան-Առինջ թաղամասում՝ «Արարատ» բանկի մոտականքում, այրվում է կրպակ:

Դեպքի վայր են մեկենլ երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Ավան-Առինջ 1-ին միկրոշրջանի թիվ 2/17 հասցեում գտնվող գեղեցկության սրահում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:24-ին, մարվել՝ 04:37-ին:

Այրվել են պահարանում գտնվող կոսմետիկ նյութեր, ջերմահարվել՝ պատն ու առաստաղը՝ մոտ 15 քմ: