Ինչ չի կարելի անել հոնքերի հետ. հինգ տարածված սխալ


Ինչ չի կարելի անել հոնքերի հետ. հինգ տարածված սխալ
Հունվար 17 00:50 2018

Հոնքերը դեմքի հայելին են, հենց դրանք են դեմքին արտահայտչականություն տալիս և հիմնական շեշտադրումներից են: Ահա հինգ բան, որ չի կարելի անել հոնքերի հետ, եթե ցանկանում եք, որ նրանք մնան գեղեցիկ և խիտ:

Հանել հոնքերը խոշորացնող հայելու առջև

Սա ամենամեծ սխալն է: Այս դեպքում թվում է, որ պետք է նորից և նորից հանել ու արդյունքում մնում են «թելիկներ»: Հիշեք, հոնքերը պետք է հանել մեծ հայելու առջև, որպեսզի տեսնեք, թե ինչպես են նրանք նայվում դեմքի վրա:

Դեմքի համար նախատեսված միջոցներ

Հոնքերը կարիք չունեն հատուկ միջոցների, մասնավորապես, դեմքի կրեմների տեսքով: Կարիք չկա դրանք քսել: Կրեմների մեջ մտնող բաղադրիչները դանդաղեցնում են մազերի աճը: Միաժամանակ, եթե հոնքերը մնան առանց խնամքի, առավել ևս՝ ձմռանը, ապա կարող է չոր թեփ հայտնվել: Ավելի լավ է կոսմետիկ միջոց օգտագործելուց առաջ հոնքերին յուղ քսեք: Նախ՝ մազերը սիրում են յուղ և երկրորդ՝ դա կպաշտպանի, որպեսզի անցանկալի կոսմետիկ միջոցները չընկնեն հոնքերի վրա:

Մաքրման բացակայություն

Հոնքերը մազեր են, իսկ մազերը պետք է լվանալ: Լվացեք հոնքերը կատարելով մերսումային շարժումներ:

 

Շտկում շաբաթը մեկ անգամ

Հոնքերը պետք է շտկել ոչ թե շաբաթը մեկ, այլ ըստ նրանց աճի: Եթե դուք որոշակի ժամանակացույցով եք շտկում, ապա շատ հեշտ կարող եք փչացնել հոնքերի ձևը: Դրանից խուսափելու համար ամեն առավոտ հանեք նոր մազերը:

Խնամքի բացակայություն

Հաճախ կանայք մոռանում են, որ հոնքերը նույնպես խնամքի կարիք ունեն, ինչպես դեմքի և մարմնի այլ հատվածները: Հոնքերը, ինչպես մազերը, պաշտպանության, սնուցման և խոնավեցման կարիք ունեն: Մասնագետները խորհուրդ են տալիս նույնիսկ դիմակներ անել հոնքերի համար, որպեսզի դրանք լինեն փայլուն և հարթ:

Քնելուց առաջ անպայման հոնքերին քսեք գերչակի, նշի յուղ, կամ ձիթապտղի ձեթ: