Մոնիկա Բելուչին շարունակում է ապշեցնել իր գեղեցկությամբ


Մոնիկա Բելուչին շարունակում է ապշեցնել իր գեղեցկությամբ
Հունվար 17 00:01 2018

Մոնիկա Բելուչին ներկա է գտնվել շուտով կայանալիք «Սեզար» մրցանակաբաշխությանը նվիրված միջոցառմանը։ Այս երեկոյի համար դերասանուհին տպավորիչ կերպար էր ընտրել։ Դերասանուհին հրաժարվել է զգեստից, նախընտրությունը տալով սև տաբատով կոստյումին, որը նա հագել էր բարակ կրունկներով բատիլյոններով։ Իր կերպարը Բելուչին լրացրել էր ուղիղ հարդարված մազերով և «սմոքի–այս» շպարով։ Ինչպես միշտ, Բելուչիի գեղեցկության կողքին մյուս աստղերը խամրել են կարմիր գորգի վրա։



loading...