Ծնվել է Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի երրորդ բալիկը


Ծնվել է Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի երրորդ բալիկը
Հունվար 16 22:12 2018

Փոխնակ մայրը լույս աշխարհ է բերել Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի երրորդ բալիկին: Զույգն առողջ աղջիկ է ունեցել: Այս մասին գրում է Spletnik.ru-ն:

«TMZ»-ի փոխանցմամբ՝ կինը, ով ծննդաբերել է, ապրում է Սան Դիեգոյում: Սակայն հայտնի չէ, նա որտեղ է լույս աշխարհ բերել՝ այնտեղ թե Լոս Անջելեսում, որտեղ էլ ծնվել են զույգի երկու երեխաները: Հիշեցնենք, որ Քիմն ու Քանյեն մեծացնում են չորս տարեկան Նորթին և երկու տարեկան Սեյնթին:

Քարդաշյանը պատմել է, որ նրանք ամուսնու հետ օգնել են փոխնակ մորը, քանի որ Քիմն իր հղիությունների ընթացքում բարդություններ է ունեցել:



loading...