Ահա, թե ես ինչ եմ անում ամեն առավոտ, որպեսզի ողջ օրվա ընթացքում ոտքերս չցավեն. 30 կախարդական վայրկյան


Ահա, թե ես ինչ եմ անում ամեն առավոտ, որպեսզի ողջ օրվա ընթացքում ոտքերս չցավեն. 30 կախարդական վայրկյան
Հունվար 16 21:50 2018

Մի բան է, երբ ոտքերը սկսում են ցավել օրվա վերջում, հոգնածության արդյունքում: Եվ այլ բան է, երբ ոտքերը անտանելի ցավում են գիշերային քնից հետո, հատկապես կրունկների հատվածում, դա իրոք շատ տարօրինակ է: Մի օր ինձ ծանոթ բժիշկներից մեկը մի շատ իմաստուն խորհուրդ տվեց, որը շատ արագ լուծեց այդ խնդիրը:


Ինչու են ցավում կրունկները
Ոտնաթաթի այս հատվածում ցավերը կարող են պայմանավորված լինել ջլերի վնասվածքի կամ գերծանրաբեռնվածության հետ: Երկար քայլելը, հարթաթաթությունը, ավելորդ քաշը, տարբեր ինֆեկցիաները, այս ամենը, և ոչ միայն, կարող են լինել այդ ցավերի պատճառը: Եթե ձեր կրունկերը ցավում են հատկապես քայլելիս անպայման փորձեք ամեն առավոտ մերսել յուրաքանչյուր ոտքը 30 վայրկյան: Այս պարզ գործողությունը լավացնում է արյան շրջանառությունը և բարձրացնում է հյուսվածքների առաձգականությունը: Ոտքերը չեն ցավի ողջ օրվա ընթացքում և շուտ չեն հոգնի: Եթե սովորություն դարձնեք և պարբերաբար անեք այս գործողությունը, ապա դուք կլավացնեք ձեր ընդհանուր առողջական վիճակը: Ամեն ինչ տեղի է ունենում շնորհիվ այն բանի, որ ոտնաթաթերի վրա գտնվում են բազմաթիվ նյարդային վերջավորություններ և ակտիվ կետեր: Գործելով դրանց վրա՝ դուք ազդում եք բոլոր ներքին օրգանների աշխատանքի վրա: