Մանչեսթեր Յունայթեդը հաղթեց. Մխիթարյանը սկսեց իր թիմի 2 գոլային գրոհները


Մանչեսթեր Յունայթեդը հաղթեց. Մխիթարյանը սկսեց իր թիմի 2 գոլային գրոհները
Փետրվար 11 21:05 2017

Անգլիական Պրեմիեր լիգայի 25-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթեց «Ուոթֆորդին»:

Հանդիպման 32-րդ րոպեին Մխիթարյանի փոխանցումից հետո Մարսիալը նպաստավոր դիրք է դուրս բերել Մատային, ով մոտ տարածությունից գնդակն ուղարկել է դարպասը:

60-րդ րոպեին դարձյալ Մխիթարյանը սկսած գրոհը գոլային ավարտ ունեցավ. աչքի ընկավ Մարսիալը:

89-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը վնասեց շրթունքը, որից հետո փոխարինվեց. վերջին րոպեներին մեր ֆուտբոլիստի փոխարեն խաղադաշտ մտավ Լինգարդը:

Այս հաղթանակից հետո Ժոզե Մոուրինյուի գլխավորած թիմը 48 միավորով բարձրանում է 5-րդ հորիզոնական՝ շրջանցելով «Լիվերպուլին», որը տուրի իր հանդիպումը դեռ չի անցկացրել: