Մյասնիկյան պողոտայի ավտովթարի զոհը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի որդին է


Մյասնիկյան պողոտայի ավտովթարի զոհը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի որդին է
Հունվար 16 11:10 2018

Այսօր՝ հունվարի 16-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երեւանում։

Ժամը 06։40-ի սահմաններում Kia Sorento մակնիշի տրանզիտ համարանիշերով ավտոմեքենայի վարորդը Մյասնիկյան պողոտայում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել մայթեզրի երկաթե ճաղավանդակին եւ հայտնվել ջրանցքում։

Վթարի հետեւանքով 1 հոգի մահացել է, 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Armtimes.com-ի տեղեկություններով՝ վթարի հետեւանքով մահացածը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանի որդին է՝ Ռոբերտ Գալստյանը: