Թանկացումները շարունակվոմ են․ որոշ տաքսու վարորդներ թանկացրել են «մինիմալ» գինը․ «Հրապարակ»


Թանկացումները շարունակվոմ են․ որոշ տաքսու վարորդներ թանկացրել են «մինիմալ» գինը․
«Հրապարակ»
Հունվար 16 09:52 2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Այս տարվա հունվարի 1-ից սեղմված գազի, դիզվառելիքի ու բենզինի թանկացման հետեւանքով որոշ անհատ տաքսու վարորդներ թանկացրել են «մինիմալ» գինը՝ 600-ից հասցնելով 700-800-ի: Ըստ որում, վարորդները ոչ թե սովորականի նման ասում են՝ մանր չկա, կամ՝ ինչ կտաս, կտաս, այլ պարզ հայտարարում են, որ գազի համար ավել են վճարում, քան նախկինում:

Նշենք, որ հեղուկ գազը թանկացել է 20-30-40 դրամով եւ նախկին 180-190 դրամի փոխարեն 1 խմ-ի դիմաց կազմում է 200-210 դրամ:

Նշենք, որ ակցիզի բարձրացման հետեւանքով թանկացել են նաեւ քսայուղերը, ինչի հետեւանքով հունվարի 4-ից թանկացել է Երեւան-Հրազդան միջքաղաքային տրանսպորտի գինը՝ դառնալով 500 դրամ:

«Ավտովարորդների պաշտպանների լիգա» հասարակական կազմակերպության նախագահ Տիգրան Հովհաննիսյանի խոսքով՝ իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից, եթե բենզինի եւ դիզվառելիքի գները չնվազեն, քանի որ չի կարող լինել այնպես, որ ամեն անգամ էներգակիրների գնի բարձրացում լինի, իսկ ուղեւորափոխադրումների սակագները մնան նույնը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում