Նախկին միլիոնատեր ու սկանդալներով հայտնի Սերժ Ջիլավյանը, հաշմանդամի սայլակին է գամված․ «Փաստ»


Նախկին միլիոնատեր ու սկանդալներով հայտնի Սերժ Ջիլավյանը, հաշմանդամի սայլակին է գամված․ «Փաստ»
Հունվար 16 09:21 2018

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հիշո՞ւմ եք Հայկական միջազգային ասամբլեայի պրեզիդենտ Սերժ Ջիլավյանին, մեծ կոմբինատորին ու միլիոնատիրոջը, ում ժամանակին համեմատում էին Օստապ Բենդերի հետ: Հակասական այս մարդը քանիցս հայտնվեց ռուսական ու անգլիական բանտերում՝ «փողերի լվացման», ապօրինի զենք–զինամթերք պահելու մեղադրանքներով: Նա էր, որ հայտարարեց, թե Վանո Սիրադեղյանը մարդիկ է ուղարկել իրեն վերացնելու, հետո պարզվեց, որ սուտ է:

Նախկինում «ալամ» աշխարհի հայերի ասամբլեայի պրեզիդենտը այժմ ապրում է իր ծննդավայրում՝ Ստեփանավանի Ագարակ գյուղում՝ հաշմանդամի սայլակին գամված: Այլեւս մեծ փողեր չունի: Ապրում է Ռուսաստանից տրամադրվող հիվանդության թոշակով, որը կազմում է 30000 ռուբլի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում