Հունվարի 16-ի աստղագուշակ


Հունվարի 16-ի աստղագուշակ
Հունվար 16 01:00 2018

Խոյ

Խոյերի համար օրը հարմար է անշարժ գույք ձեռք բերելու հարցում: Ընտանիքում հնարավոր են կռիվներ ու կոնֆլիկտներ՝ հիմնականում տան մեծերի հետ:

Ցուլ

Հավասարակշռությունն ու հարմոնիան կուղեկցեն ձեզ ողջ օրվա ընթացքում: Եթե միայնակ եք, երեկոյան խնջույքի մասնակցելու հրավերը մի մերժեք, այնտեղ հնարավոր է, հանդիպեք ձեր սրտակցին:

Երկվորյակ

Աստղերը խորհուրդ են տալիս այսօր զուսպ ու լռակյաց լինել: Եթե անհասկանալի իրավիճակում հայտնվեք, ոչինչ մի արեք ու մի խոսեք:

Խեցգետին

Արվեստով զբաղվելու լավ ժամանակ է: Աշխատանքը ձեզնից խլում է օրվա մեծ մասը, այնպես որ վատ չի լինել մի փոքր թոթափել լարվածությունը:

Առյուծ

Ձեր առաջ շատ մեծ նպատակներ մի դրեք, եթե չափից շատ ծանրաբեռնվեք, ոչնչի չեք հասնի, ինչից շատ կընկճվեք: Այնպես որ սկսեք քչից:

Կույս

Ուշադիր եղեք ձեր խոսքերին: Դրանք կարող են շատ խիստ վիրավորել դիմացինին, թեկուզ և դուք այդ պահին առանց մտածելու եք խոսել:

Կշեռք

Այսօր ձեզ տրամադրեք տան մաքրությանը, դա կթեթևացնի ձեր ծանր մտքերը, կթոթափի ամենօրյա աշխատանքային լարվածությունը: Հապճեպ որոշումներ մի կայացրեք, մի բան անելուց առաջ լավ մտածեք:

Կարիճ

Սիրային հարցերը կարգավորելու լավ օր է Կարիճների համար: Եթե վիճել եք սիրելիի հետ, ապա կհաշտվեք, եթե միայնակ եք, հավանաբար կհանդիպեք մեկին:

Աղեղնավոր

Աշխատավայրում հնարավոր է թեթև կոնֆլիկտ, պատճառը դուք չեք, բայց եթե ձեզ անզուսպ պահեք, ամեն ինչ ձեր դեմ շուռ կգա:

Այծեղջյուր

Բանակությունների վարելու լավ ժամանակ է, բանակցություններ վարելու տաղանդի շնորհիվ աշխատավայրում անպայման առաջ կգնաք:

Ջրհոս

Դրական փոփոխություններ են սպասվում ինչպես աշխատավայրում, այնպես էլ սիրային հարցերում: Շատ անսպասելի կհանդիպեք մեկին, որի շատ եք սպասել:

Ձկներ

Եթե անգամ այսօր ձեզ մոտ ոչինչ չհաջողվի, մի թուլացեք, շարունակեք նույն տեմպով աշխատել, բոլորի մոտ էլ լինում են անհաջող օրեր:



loading...