5 պատճառ՝ տանձ ուտելու համար


5 պատճառ՝ տանձ ուտելու համար
Հունվար 16 00:46 2018

Տանձն օգտակար է ոսկորների համար

Տանձը մեծ քանակությամբ բորի հանքանյութ է պարունակում, որն օրգանիզմին օգնում է կալցիումը ոսկորներում պահել: Այս միրգը նաեւ օգնում է հորմոնների արտադրությանը, ներառյալ՝ էստրոգենի, որը կանխում է ոսկրազանգվածի քայքայմանը: Այս ամենը կարեւոր է հատկապես դաշտանադադար ունեցող կանանց համար:

Տանձը պաշտպանում է դիաբետից
Տանձը նաեւ պոլիֆենոլ է պարունակում, որն ապահովում է երկրորդ տիպի դիաբետի պրոֆիլակտիկան եւ նվազեցնում է արյան մեջ շաքարի մակարդակը:

Տանձն օգտակար է թոքերի համար
Դարեր շարունակ տանձն օգտագործվում է չինական բժշկության մեջ՝ թոքերի հիվանդությունները բուժելու համար: Ամռան ամիսներին մարդու թոքերում հաճախ լորձ է հավաքվում, ինչը շնչարգելություն է առաջացնում: Տանձի հյութը մեղմում է շնչառական խնդիրները:

Տանձն օգտակար է անպտղության դեպքում
Տանձը բազմաթիվ օգտակար սննդարար նյութեր է պարունակում, այդ թվում՝ ֆոլաթթու, որոնք դյուրացնում են բեղմնավորումը: Յուրաքանչյուր մեծ տանձի մեջ շուրջ 14 միկրոգրամ ֆոլատներ կան, որոնք անհրաժեշտ են ի ծնե արատները կանխելու համար:

Տանձն օգտակար է ալերգիայի դեպքում
Հաճախ տանձը երեխայի կյանքի առաջին միրգն է լինում, քանի որ այն հազվադեպ է ալերգիա առաջացնում: Տանձը բնական կվերցետին է պարունակում, որը թեթեւացնում է ալերգիայի նշանները: