Խոշոր ավտովթար Երևանում. կան վիրավորներ


Խոշոր ավտովթար Երևանում. կան վիրավորներ
Հունվար 15 12:20 2018

Երեկ՝ հունվարի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:20-ի սահմաններում Արգիշտիի փողոցում՝ «Մետրոպոլ» հյուրանոցային համալիրի դիմաց, բախվել են Mercedes մակնիշի 35 DF 012 համարանիշի և Opel մակնիշի 77 VR 101 համարանիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները:

Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։