Ավտովթար Հրազդանում․ կան վիրավորներ


Ավտովթար Հրազդանում․ կան վիրավորներ
Հունվար 15 09:50 2018

Հունվարի 14-ին, ժամը 01:22-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Միկրոշրջան թաղամասի թիվ 31 շենքի մոտակայքում բախվել են Opel Astra G մակնիշի 34 QD 276 և BMW մակնիշի 05 AN 010 պետհամարանիշերի ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը 1994 թ. ծնված Խ. Ն.-ը, 1996 թ. ծնված Ա. Ղ.-ը, 1995 թ. ծնված Ա. Հ.-ը և 1996 թ. ծնված Լ. Մ.-ը հոսպիտալացվել են Հրազդանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: