Հրդեհ Օձուն գյուղում. հայտնաբերվել է դի


Հրդեհ Օձուն գյուղում. հայտնաբերվել է դի
Հունվար 15 09:30 2018

Հունվարի 14-ին, ժամը 17:27-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Օձուն գյուղի 5-րդ փողոցի տներից մեկում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:37-ին, մարվել 17:55-ին: Մասամբ այրվել է մեկ բազմոց։

Հյուրասենյակի հատակին հայտնաբերվել է 1936 թ. ծնված Ռ. Կ.-ի դին:

Դեպքի վայրում են գտնվել շտապօգնության և ոստիկանության աշխատակիցները: